Գլխավոր Աստղագուշակ Ինչպիսին է լինելու 2020 թվականը յուրաքանչյուրի համար՝ ըստ Արևելյան հորոսկոպի

Ինչպիսին է լինելու 2020 թվականը յուրաքանչյուրի համար՝ ըստ Արևելյան հորոսկոպի

4483
Loading...

Ինչպես գիտեք, արևելյան օրացույցով Նոր տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ին, այլ միայն հունվարի 25-ին, իսկ տարվա տիրուհին լինելու է Սպիտակ Մետաղյա Առնետը: Այս կենդանին շատ արագաշարժ է, շրջահայաց և զգուշավոր: Այս որակներով նա կօժտի իր ընկերներին՝ Ցուլին, Ճագարին և Վիշապին: Նրանց համար տարին ամենաերջանիկն է լինելու: Լավ տարի է լինելու նաև Շան, Խոզի և Կապիկի համար, իսկ Ձին և Աքլորը պետք է զգուշանան, քանի որ այս տարվա տիրուհին նրանց համար խնդիրներ է ստեղծելու:

Եվ այսպես միասին պարզենք, թե ինչպիսին է լինելու 2020 թվականը յուրաքանչյուր մարդու համար՝ կախված նրա ծննդյան թվից:

Առնետ

Առնետի տարում ծնվածների համար տարին բավական պատասխանատու է լինելու: Սա նրանց տարին է և պետք է պատրաստ լինել ցանկացած փոփոխությունների, անգամ ճակատագրի հարվածներին: Հնարավոր է Առնետները բնակության վայրը փոխեն, նոր աշխատանք գտնեն կամ նոր մարտահրավեր ստանան, որը կստիպի նրանց հավաքել ողջ կամքի ուժն ու գործել:

Ցուլ

Ցուլերի համար «ոսկե շրջան» է գալիս, մի շրջան, երբ այս մարդկանց մոտ ամեն բան կստացվի: Ցանկացած նպատակ և ցանկություն, որին կփորձեն հասնել Ցուլերը, կիրականանա առանց մեծ ջանքերի: Եվ որքան արագ նրանք հասկանան, թե որքան է բախտները բերել, այնքան ավելի մեծ են շանսերը 2020 թվականը մաժորային նոտայով ավարտելու: Կարևոր է միայն, որ հաջողությունից չկորցնեք գլուխը:

Վագր

Վագրերի համար տարին համեմատական հանգիստ կանցնի: Հրաշալի կլինի, եթե ամառը կարողանաք հանգստանալ արտասահմանում. ճամփորդությունը ոչ միայն կօգնի հանգստանալ հոգով և մարմնով, այլև նոր ծանոթության պատճառ կդառնա, որը հետագայում բազմաթիվ դրական հույզեր և հաջողություն է բերելու: Միայն հիշեք, որ պետք է հեռու մնալ անօրինական գործարքներից:

Ճագար

Բավական հաջող տարի է լինելու Ճագարի տարում ծնվածների համար: Այս մարդիկ ունեն բոլոր շանսերը մեծացնելու իրենց եկամուտները զարգացման, անսպասելի հաջողության շնորհիվ, որը նրանց գարնանն է սպասվում: Հնարավոր է խոսքը ժառանգության կամ վիճակախաղով խոշոր գումար շահելու մասին է: Անձնական կյանքում նույնպես փոփոխությունները դրական են լինելու, հնարավոր է նաև ընտանիքում երեխա ծնվի:

Վիշապ

Աճի և զարգացման տարի է սկսվում Վիշապի տարում ծնվածների համար: Պատրաստ եղեք, որ արդեն տարվա սկզբում ձեզ կգնահատեն և հնարավոր է նոր պաշտոն առաջարկեն: Մեծ դրական փոփոխություն կարող է լինել նաև անձնական կյանքում: Վիշապը կարող է հանդիպի սիրելի մարդու, ում շնորհիվ վերջ կտա վատ սովորություններին և լրիվ այլ մարդ կդառնա:

Օձ

2020 թվականն այս մարդկանց համար իսկական փորձաշրջան է լինելու: Արդեն առաջին ամիսներին նրանք լուրջ խնդիրների կբախվեն, որոնք կստիպեն նրանց փոխել կենսակերպը և հրաժարվել մինչ այդ հասանելի եղած շատ բարիքներից: Պետք չէ թևաթափ լինել այս շրջանում, կամքի ուժ ցուցաբերեք և անձնազոհություն: Եթե այս մարդիկ ամեն բան ճիշտ անեն, ապա արդեն տարեվերջին ամեն բան իր նորմալ հունին կվերադառնա և ամեն բան ավելի լավ կլինի, քան մինչ այդ էր:

Ձի

Նահանջ տարին կրիտիկական չի լինի Ձիու տարում ծնվածների համար, սակայն կստիպի նրանց ավելի շատ հույս դնել իրենց վրա և չվախենալ պատասխանատվությունից: Տարին բարենպաստ է ամեն ինչ նոր էջից սկսելու համար՝ թե անձնական կյանքում, թե մասնագիտական առումով: Ցանկացած նախաձեռնություն, որ թույլ կտա ավելի արհեստավարժ դառնալ, հաջող կլինի այս տարում ծնված մարդկանց համար: Կուտակած գիտելիքներն ու փորձը նրանց շատ պետք կգան:

Այծ

2020 թվականի սկզբին Այծերը պետք է պաշտպանեն իրենց դիրքորոշումը և հաստատեն սեփական կարգավիճակը: Դրա համար նրանք պետք է շատ աշխատեն և վերահսկեն իրենց, ինչն այնքան էլ հեշտ չէ թեթևամիտ Այծի համար: Ձեզ հավաքեք և փորձեք լավագույնը լինել կյանքի բոլոր ասպեկտներում: Տարվա վերջին արդեն կվայելեք ձեր հաղթանակի դափնիները: Արեք այն ամենը, ինչ ցանկանում եք, և կարևոր չէ, թե ինչ կասեն ուրիշները:

Կապիկ

Կենսուրախ և շփվող Կապիկները մի շնչով կանցկացնեն 2020 թվականը միայն եթե մի կողմ դնեն կասկածամտությունն ու ուշադրություն չդարձնեն մանրուքներին: Մի վախեցեք իրականացնել ձեր գլխում փայլատակած գաղափարները: Սպիտակ Առնետը կօգնի ձեզ ձեր բոլոր նախաձեռնություններում: Ուշադիր եղեք միայն ձեր առողջության նկատմամբ, հնարավոր է ողնաշարի և հոդերի հետ կապված խնդիրներ ունենաք:

Աքլոր

Առնետը Աքլորի հակառակորդն է, այդ պատճառով այս տարի նա տարբեր փորձություններ է ուղարկելու Աքլորի տարում ծնվածներին: Արդեն գարնանը հնարավոր է լուրջ տարաձայնություններ ունենաք սիրելիի հետ, եթե հանգստություն և խելամտություն չցուցաբերեք, հնարավոր է գործը բաժանության հասնի: Խնդիրներ կարող են լինել նաև բիզնեսում: Դուք պետք է ապացուցեք, որ լավագույնն եք ձեր մրցակիցների մեջ: Եթե արժանապատիվ հաղթահարեք այս փուլը, ավելի ուժեղ կդառնաք:

Շուն

2020 թվականին շները պետք է շեշտը դնեն նոր ծանոթությունների և ընկերական հարաբերություններն ամրապնդելու վրա: Առանց ընկերնեի աջակցության և կապերի Շներին դժվար կլինի առաջ շարժվել և վայելել կյանքը: Տարվա հենց սկզբից ակտիվ կյանքով ապրեք, շփվեք ընկերների հետ և մի ամաչեք ծանոթանալ նրանց հետ, ովքեր ձեզ դուր են գալիս: Տարվա վերջին ամիսներն անհավանական հաջող են լինելու Շների համար կյանքի բոլոր ոլորտներում: Ավելի համարձակ եղեք և հավատացեք ձեր հաջողությանը:

Խոզ

Խոզի տարում ծնված մարդկանց համար այս շրջանը հանգստի համար է, երբ կարելի է ըստ պահանջի ապրել և կյանքի կոչել բոլոր երազանքները: Խոզերը լավ չարչարբել են նախորդ փուլում, այնպես որ հիմա կարող են հանգստանալ և առանց մեծ ջանքերի առաջ շարժվել: Տարին հաջող է դրական փոփոխությունների համար, օրինակ՝ տուն կառուցելու կամ ավելի բարենպաստ երկիր տեղափոխվելու համար:

Загрузка...