Գլխավոր Նորություններ Հայաստանի գնած «Տոռ-Մ2ԿՄ» ՀՕՊ համակարգեր. մանրամասներ

Հայաստանի գնած «Տոռ-Մ2ԿՄ» ՀՕՊ համակարգեր. մանրամասներ

277
Loading...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում այսօր «Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերի ֆոնին լուսանկար է տեղադրել։ Վարչապետը չի հայտնել գնված համակարգերի քանակի մասին, իսկ նկարից պարզ է միայն, որ համակարգերը մոնտաժված են «Կամազ» ավտոմոբիլային շասսիի վրա։

Նշենք, որ հայկական բանակը վաղուց էր լուրջ հետաքրքրված «Տոռերով»։ Դրանց գնման մասին խոսակցությունները ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին, այդ թվում՝ «Զինուժով»։ «Տոռերի» մասին խոսել են նաև նոր իշխանությունները։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով գնման պայմանագիրը ստորագրվել է «Արմիա-2019» ֆորումի ժամանակ։

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս համակարգը։

Իրականում «Տոռը» ոչ թե մեկ զենիթահրթիռային համակարգ է, այլ՝ զենիթահրթիռային համակարգերի ընտանիք, ինչն առհասարակ բնորոշ է հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերին։ Իր կենսագրությունն այդ ընտանիքը սկսում է 1972–83 թվականներից և այս ընթացքում ստեղծվել են ամենատարբեր մոդիֆիկացիաներ։ Դրանց առանձին-առանձին չենք անդրադառնա, նշենք միայն, որ հայկական 9Մ331ՄԿՄ «Տոռ-Մ2ԿՄ» մոդելն ընտանիքի ամենաառաջադեմ և թարմ ներկայացուցիչն է, որն առաջին անգամ ներկայացվել է 2013թ․-ին։ Առանձին ընդգծենք, որ մեր համար շատ կարևոր է, որ համակարգերն ավտոմոբիլային շասսիի վրա են, ինչը մեծացնում է դրանց մոբիլությունը և հեշտացնում հետագա շահագործումը։

«Տոռ» համակարգերը նախատեսված են կարճ տարածությունների վրա ցանկացած տիպի օդային թիրախներ խոցելու համար, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, ավիառումբեր, թևավոր հրթիռներ ևն։ Օդային թիրախները կարող են հայտնաբերվել մինչև 32 կմ հեռավորության, խոցվել 1–15կմ հեռավորության և 10 մետրից մինչև 10 կմ բարձրության վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...