Գլխավոր Շոու-բիզնես «Ես չեմ իմացել, որ Դայանայի և դիզայների միջև եղել է պայմանավորվածությունը տարազը...

«Ես չեմ իմացել, որ Դայանայի և դիզայների միջև եղել է պայմանավորվածությունը տարազը ներկայացնելիս չժպտալ». Գոհար Հարությունյանը պարզաբանել է «Միսս Տիեզերք»-ից հետո բարձրացած աղմուկը

407
Loading...

«Միսս Տիեզերք» մրցույթին մասնակցած Դայանա Դավթյանը հայկական ազգային տարազը ներկայացնելուց հետո քննադատությունների է արժանացել:

Աղջկան մեղադրել են այն չափազանց լուրջ ներկայացնելու մեջ: Թեման այնքան է թեժացել, որ արձագանքնել են ինչպես հագուստի դիզայներն, այնպես էլ Գոհար Հարությունյանը և Դայանան:

Այսօր Ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանը ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու ստեղծված իրավիճակը:

«Դեռ 2017 թվականից, ես՝ որպես կազմակերպիչ, անդադար բախվում եմ հասարակության բացասական, բուռն քննարկումներին, անդադար վատաբանումներին:

Սկզբում շատ եռանդով սկսեցի, կարծում էի անգամ եթե վատ մեկնաբանություն կա, կա տարածք բարելավելու և ավելի լավ գեղեցկության մրցույթ կազմակերպելու: Կազմակերպչական փուլը հաղթահարելուց հետո, քննարկումներ սկսվեցին թե ինչպիսի գեղեցկուհի մենք պետք է ընտրենք:

Այս դեպքում էլ հաշվի առանք հասարակության պահանջը և կատարեցին այն պահանջները, որոնք ուներ նույն այդ հասարակությունը՝ գեղեցկուհին պետք է հիանալի տիրապետի անգլերենի, հանրային խոսքը գերազանց լինի:

Այս ամենը բավարարելուց հետո մենք չենք զգում հասարակության օժանդակաությունը, սատարումը և բարի կամքն այս ոլորտի նկատմամբ»,-ասուլիսի սկզբում նշեց Գոհարը:  

«Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ, երբ Դայանան ներկայացավ տարազով, համացանցում քննարկումներ սկսվեցին, Գոհարն էլ նշում է, որ նրանց համար խուճապ էր առաջացել. Չէինք սպասում նման արձագանքի: Այն մարդիկ, ովքեր թողնում են մեկնաբանություններ չգիտեն՝ ինչ է իրենցի ներկայացնում տարազով փուլը, դա պարտադիր չէ, որ լինի ավանդական տարազ, բավարար է որ լինի ինչ որ էլեմենտ:  Մենք ներկայացրել ենք հագուստ ,որը նախապես պայմանավորված է եղել բոլորիս կողմից և Դայանայի: Այդ հագուստը էսքիզներից սկսած աշխատել ենք դիզայների հետ որպեսզի ստեղծվի հագուստ, որը  բոլորս հավանում ենք: Ոչ մի կախազգացում, որ կլինի այսպիսի վատ արձագանք, որ կլինի հասարակության կողմից մենք չէին սպասում: Դա էր պատճառը, որ ամիջապես քննարկումների հետո մեր երեքիս մեջ խոսակցություններ սկսվեցին, որը դարձավ հանրային և տհաճ բոլորիս համար: Դրանից պետք է խուսափեինք իհարկե, բայց տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ և մենք բոլորս ցավում ենք դրա համար: Պարզապես պետք է ասեմ, երբ տարվում էին նախապատրաստական աշխատանքներ, տպավորություն էր որ ոչ ոքի այս մրցույթները պետք չեն, բացի մեզանից, ազգային տնօրենից և մեր հարազատներից»:

Գոհարը նշում է, որ տարազի մեջ շեշտը դրել էին աքսեսուարների վրա. «Երբ աղջիկը քայլում է, ասում է թե դետալները ինչ են խորհրդանշում: Օրինակ կոպի զարդերը ձայն են արձակում և չար ուժերից են վանում: Ես իհարկե տեղյակ չեմ եղել, որ Դայանան և դիզայները ունեցել են պայմանավորվածություն, որպեսզի քայլելու համար չժպտա: Ինձ համար անկեղծ ասած զարմանալի էր, բայց ես եմ պատասխանատու եղել Դայանայի ելույթի համար: Դրա համար այդտեղից սկսվեցին տարբեր խոսակցություններ, թե մեր մեջ և թե հասարակության մեջ: Ես զարմացա, որ Դայանան լուրջ է ներկայանում, որովհետև անդադար ասել եմ, որ պետք է ժպտա: Ես չեմ իմացել, որ եղել է նախապես պայմանավորվածություն դիզայների հետ, ով իրավունք չունի ասի, թե ինչպես ելույթ ունենանք»:

Շարունակելով թեման Գոհարը՝ նշեց. «Ես երբեք չեմ ասել, որ վատ է ներկայացվել: Իհարկե Դայանան էլ իր հերթին գրառում է կատարել, որ հագուստն անհարմար էր: Այնպիսի տպավորություն էր, որ նա երբևէ չի տեսել այդ հագուստը: Ավելին Դայանան ինձ գրել էր, թե որքան սիրուն է տարազը, ես էլ տեսել եմ որ թերություն չկա»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Загрузка...