Գլխավոր Հայաստան Հերթական, բայց այս անգամ «BON-բող» խաբեություն

Հերթական, բայց այս անգամ «BON-բող» խաբեություն

127

«Թել-Սել» ՓԲԸ-ի կողմից մեկնարկած ծայրահեղ գրավիչ և սպառողին «գերող» «BON» մարկետինագային ակցիան թերևս աննախադեպ է վճարահաշվարկային ծառայությունների շուկայում: Օրինականութոյււն էլ ապահովում է «BON» գովազդային արշավի կանոններ» ծավալուն փաստաթուղթը, որի հրապարակմամբ, կարծես առաջին հայացքից կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում, ու ամեն ինչ օրենքի շրջանակում է։ Սակայն, պետք է դեռ հասկանալ՝ ի՞նչ է «BON» պայմանական միավոր»-ը:

Հակասությունները և կասկածելի հիմքն աչքի են զառնում նույնիսկ անմիջապես էլ-դրամապանակի և թվային տեխնոլոգիաներով վճարումներ կատարելու միջին վիճակագրական օգտատեր լինելու դեպքում։ Ու բարեխիղճ սպառողի ադեկվատ ռեակցիան միայն «հիասթափության ժպիտ»-ը կարող է լինել, երբ ծանոթանա ոլորտը կարգավորող իրավական ակտերին և «Թել-Սել» ՓԲԸ-ի կողմից հրապարակված «BON» գովազդային արշավի կանոններին» և բացահայտի խաբկանքը։

Որտե՞ղ է հակասությունը:

Ինչպես հրապարակված է «Թել-Սել» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի «Մեր մասին» բաժնում, այն հանդիսանում է դրամական փոխանցումներ, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ու քլիրինգ իրականացնելու համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բաժնետիրական ընկերություն:

Հետևաբար, գործունեության հնարավոր ուղղությունները կարգավորվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող կանոնակարգերով, իսկ էլեկտրոնային դրամապանակի մասով՝ ՀՀ Կենտրոնական բանկի 16/01 և 16/02 կանոնակարգերով:

Նշված օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է «Թել-Սել» ՓԲԸ-ի հնարավոր թույլատրելի գործունեությունը, իսկ նույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վճարահաշվարկային ընկերությանն արգելվում է զբաղվել այլ առևտրային գործունեությամբ: Այսինքն, լիազոր մարմինը գործունեությունը խստորեն սահմանափակում է 17-րդ հոդվածի կարգավորումով, որն իր հերթին որևէ ձևով չի պարունակում, կամ ենթադրում, կամ անուղղակիորեն հնարավորություն տալիս կատարել այն, ինչ հանդիսանում է «BON» պայմանական միավոր»-ը:

Իսկ ինքնին, ի՞նչ է հանդիսանում է «BON»-ը:

ՀՀ Կենտրոնական բանկի 16/01 և 16/02 կանոնակարգերով հստակ սահմանված է, որ էլեկտրոնային փողի 1 (մեկ) միավորը հավասար է 1 (մեկ) ՀՀ դրամի: Նշվածը սահմանված է նաև «TelCell Wallet»-ի հրապարակային օֆերտայի կանոններով, սակայն առկա չէ «BON» գովազդային արշավի կանոններ»-ում: Միայն նշված կանոնների 3.2.1 կետի «դ» և «է» ենթակետերով սահմանված պայմանական հարաբերակցությունները տրամաբանական հանգում չունեն և ակնհայտորեն դուրս են նորմատիվ իրավական ակտի կարգավորումից:

Այսինքն, դա նշանակում է, որ «BON»-ը միանշանակ էլեկտրոնային փող չէ, չունի ՀՀ դրամին հավասարեցվելու համարժեքության ինչ-որ հարաբերակցություն. խիստ անորոշ, անհայտ և ցանկացած պահի փոփոխման ենթակա «TelCell»-ի ծրագրային ապահովման համակարգին հասանելիություն ունեցող անձի կողմից, ու անհասկանալի չափերով և պայմաններով «BON»-երի տրամադրումը «TelCell Wallet»-ի օգտատերերին՝ հատում է ՀՀ Կենտրոնական բանկի պահանջները՝ միջոցների ներգրավման դիմաց բոնուսների և զեղչերի տրամադրման անթույլատրելիության մասով:

Թերևս մինչ անցում կատարելը «BON»-ի հնարավոր էությունը բացահայտելուն հարց է առաջանում «BON-մարկետ»-ում ներկայացված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման օրինաչափության վերաբերյալ:

Ինչպե՞ս է այն կատարվում, եթե վճարահաշվարկային կազմակերպությունն այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, իսկ «ձևական» կողմն ապահովելու համար այլ իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց ներգրավելու դեպքում, նույնիսկ, ստացվում է, որ այդ ներգրավված տնտեսվարողը փաստացի անհայտ, ՀՀ դրամ կամ դրան համարժեք մեծություն չհանդիսացող, թվային տեխնոլոգիայի միավոր ձևակերպված ինչ-որ մեծության դիմաց, որը հայտնի չէ, թե որ պահին է փոխակերպվում ՀՀ դրամի, փաստացի իրացնում է իր ապրանքները և/կամ ծառայությունները:

Անդրադառնալով «ի՞նչ է հանդիսանում է «BON»-ը հարցին օրենքի մակարդակով՝ միանշանակ է, որ այն փող չէ, էլեկտրոնային փող չէ, արժույթ, արտարժույթ, արժեթուղթ, գույքային իրավունք առաջացնող օբյեկտ չէ, վճարային գործիք չէ այն պարզ հիմնավորմամբ, որ չի համապատասխանում գործող օրենսդրությամբ սահմանված նշված կատեգորիաներին ներկայացվող պայմաններին և պահանջներին:

Իսկ մարկետինգային արշավի կանոնակարգումն ապահովող և TelCell Wallet-ի օգտատերերի կողմից «BON»-ի «բարի պտուղներ»-ից օգտվելու համար հաստատած «BON գովազդային արշավի կանոններ»-ը կարդալիս առաջին արձագանքն է «մանանեխն ընթրիքից հետո»: Ինչո՞ւ… որովհետև՝ «BON» գովազդային արշավի կանոններ»-ի 2.7 կետի համաձայն՝ « BON՝ պայմանական միավոր, որն Ընկերությունը տրամադրում է Հաճախորդներին՝ Ընկերության տերմինալներով, TelCell Wallet հավելվածի միջոցով, մասնաճյուղերում սույն կանոններով սահմանված որոշակի գործողություններ կատարելու համար»:

Այսինքն, «BON պայմանական միավոր»-ը որևէ գույքային իրավունք չառաջացնող, վճարային գործիք չհանդիսացող, այն թողարկողի՝ TelCell-ի, բացառիկ և որևէ ձևով չսահմանափակվող, չվերահսկվող իրավասությունների և կարգավորումների դաշտում առկա ֆինանսական միջոցի տեսանելի խաբկանք ստեղծող, իրական արժեք չունեցող «պայմանական միավոր» է:

«BON» գովազդային արշավի կանոններ»-ի 4.2 կետի համաձայն՝ «Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած պահի զրոյացնել օգտատերերի կուտակած, բայց չօգտագործած BON-երի հաշվեկշիռները՝ այդ մասին նախապես տեղեկացնելով իր պաշտոնական կայքի և(կամ) սոցիալական ցանցի միջոցով։

Загрузка...