Գլխավոր Արցախ Արցախում դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան

98

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արցախում նախօրեին ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը»,- գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ News.am-ը գրել էր, թե իր տեղեկություններով` Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման  փորձ։  Ըստ հրապարակման` դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած։   

Загрузка...