Գլխավոր Այլ մարզաձևեր Արթուր Ալեքսանյանը երեխաների հետ «տորթ է թխել»

Արթուր Ալեքսանյանը երեխաների հետ «տորթ է թխել»

157

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվա շնորհավորական տեսանյութին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանյանի նշանակումը ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 30-ամյակի առիթով է, որը նշվում է Երեխաների համաշխարհային օրը` նոյեմբերի 20-ին:

Տեսանյութը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի.

Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպումելու է Երեխաների ազգային գագաթնաժողով, որին կմասնակցի Հայաստանի բոլոր մարզերից առնվազն 170 երեխա, նորանշանակ ազգային դեսպան Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ և այլ որոշում կայացնողներ:

Загрузка...